Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա

Ինչպե՞ս զերծ մնալ ամանորյա թունավորումներից

Ինչպե՞ս զերծ մնալ ամանորյա թունավորումներից

Շուկայում վաճառված սատկած ձիու մսի օգտագործման հետևանքով «Նորք» ինֆեկցիոն հինանդանոց դիմողներ չեն եղել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հանրապետության գլխավոր վարակաբան, հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը: «Ես համոզված եմ, որ այդ միսը օգտագործող չի եղել: Այն անմիջապես հանվել է վաճառքից»,-ասաց մասնագետը:


Հիշեցնենք, որ երեկ ԳՆ սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը հայտարարել էր, որ ուսումնասիրություն է կատարվել Երևանի Կոմիտասի և Գումի շուկաներում, որտեղ հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում` սատկած խոշոր եղջերավոր անասունների և ձիու մսի վաճառք: Սատկած ձիու միս վաճառողը տուգանվել է 400 հազար դրամ:

Այս օրերին տոներին ակտիվորն պատրաստվող ու առատորեն սննդամթերք գնող, ուտեստներ պատրաստող ազգաբնակչությանը գլխավոր վարակաբանը զգոնության կոչ արեց, միաժամանակ կատակով նկատելով. «Մարդ կա տարին էդ մի օրն է ուտում»:
Բժիշկը քաղաքացիներին խորհուրդ տվեց սնունդը գնելիս անպայման ստուգել պիտանելիության ժամկետը, որակը, «որովհետև դուք տեսնում եք վերջին օրերին թե Ռուսաստանում, թե մեզ մոտ շուկայում հաճախ հայտնվում է օգտագործման համար ոչ պիտանի սննդամթերք: Ես կոչ կանեմ նաև անբարեխիղճ վաճառք իրականացնողներին, որ նման բաներ չանեն: Մեր երկիրը փոքր է, անմիջապես կբռնվեն»:

Նշենք, որ ամեն տարի տոներին ընդառաջ Առողջապահության նախարարությունը հանդես է գալիս մի շարք խորհուրդներով, Ամանորին սննդային թունավորումներից զերծ մնալու համար նախարարությունն առաջարկում է.

 

  • սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին,
  • աղցանները մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ,
  • զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում նախապես դրանք եռացնել 20-25 րոպե,
  • սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը, բացառել կիսապատրաստվածքների, հում և պատրաստի սննդամթերքի համատեղ պահպանումը սառնարանում,
  • համային հատկությունների և արտաքին տեսքի /կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն և այլն/ փոփոխության դեպքում սննդամթերքը չօգտագործել,
  • սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով` օգտագործելով միայն խմելու ջուր:

 

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ